Nike-ի՝ արհեսական բանականությամբ հավելվածը կօգնի որոշել կոշիկի չափը

Կոնկրետ չգիտե՞ս, թե որն է ոտքիդ համարը, Nike-ի այս նոր NikeFit հավելվածն իդեալական լուծում է առաջարկում, որն աշխատում է արհեստական բանականությամբ։

Հավելվածը կօգնի սկանավորել ոտքը և որոշել կոշիկի չափը, երբ պատրաստվեք գնել այն։ Հավելվածն աշխատում է սմարթֆոնի տեսախցիկով։ Ոտնաթաթի այս հիպեր ճշգրիտ սկանավորումը կարող է պահվել NikePlus հաշվում և օգտագործվել նաև հետագա գնումների համար անգամ օնլայն տարբերակով։

Ամենահետաքրքիրն այն է, որ այս համակարգը կարող է խորհուրդ տալ կոշիկի համարը՝ կախված գնվող կոշիկի տեսակից։ Nike-ը հայտնում է, որ յուրաքանչյուր կոշիկ նախատեսված է կոնկրետ նպատակի համար, և դրանով պայմանավորված կոշիկի չափը կարող է փոխվել։

Գործառույթը դեռ առկա չէ, սակայն հասանելի կլինի հուլիսին ԱՄՆ-ում և օգոստոսին Եվրոպայում։

13.05.2019

Հավելվածներ