16 նորարարական փաստ Tesla Motors-ի մասին

Էլոն Մասկի և Տեսլա ընկերության մասին մտածելիս անմիջապես մտաբերում ես «նորարարությունը»։ 2003թ.-ից նա և ինժեներների մի խումբ զբաղվում են ոճային էլեկտրական մեքենաների ստեղծմամբ։ Ահա մի քանի փաստ այս ստեղծարար ընկերության մասին։

  • Տեսլայի տնօրեն Էլոն Մասկը սիլիկոնյան հովտի երկրորդ մարդն է, որ ներկայացնում է մեկ միլիարդ դոլար արժեք ունեցող երեք ընկերություն՝ Tesla, Paypal և Space X։
  • Թեև Էլոն Մասկը հանդիսանում է Tesla-ի դեմքը, նա չի հիմնել ընկերությունը։ Ընկերության հիմնադիրներն են եղել Մարտին Էբերհարդը և Մարկ Թարփենինգը, իսկ Մասկը նրանց միացել է ավելի ուշ։
Tesla Motors facts
  • Tesla-ի վարորդները ոչ միայն խնայում են վառելիք, այլև կանոնավոր չեն փոխում մեքենայի մասերը։ Միայն պետք է փոխել անվադողերն ու դիմապակու խոզանակները։
  • Tesla-ն 2.6 միլիարդ դոլարով գնել է նաև արևային էներգիայի պանելներ տեղադրող SolarCity ընկերությունը, որը պանելներ է տեղադրում շենքերի տանիքներին։
  • Tesla-ն նաև ցանկանում է ստեղծել էլեկտրական բեռնատարներ, որոնք կխնայեն վառելիք։
  • Tesla մեքենաները սմարթֆոնների նման ստանում են ծրագրային թարմացումներ։
  • Tesla-ն այլ ընկերություններին թույլ է տալիս օգտագործել իր մեքենաների դիզայնը, որպեսզի այլ ավտոարտադրողներ ևս կարողանան ունենալ սեփական էլեկտրական մեքենաները։
  • Model S-ն, օրինակ, կարողանում է հիշել անցած ճանապարհը և ավտոմատ բարձրացնում է մեքենան նույն տեղանքով անցնելիս։
  • Որոշ մոդելներ, օրինակ, Model S-ն ու X-ն ունեն օդը բակտերիաներից ու վիրուսներից մաքրելու Bioweapon Defense ռեժիմ։
  • Tesla-ի Autopilot ինքնուրույն վարման ռեժիմն այնքան էլ չի նշանակում, որ մեքենան կարող է գնալ առանց վարորդի։ Ամեն դեպքում պետք է ուշադիր լինել ճանապարհներին։ Այդ ռեժիմի պատճառով առաջինը մահացել է Ջոշուա Բրաունը 2016-ին, քանի որ չէր բռնել ղեկը։
  • Tesla անունը դրված է ինժեներ Նիկոլա Տեսլայի պատվին, քանի որ նա է հայտանգործել փոփոխական հոսանքը (AC), որն օգտագործվում է մեքենաներում։ Tesla անվան իրավունքն ընկերությունը 2004թ.-ին գնել է 75,000 դոլարով, իսկ "Tesla.com" դոմեյնը՝ 11 միլիոն դոլարով։ Tesla-ի այլընտրանքային անունն էր "Faraday", որը հետագայում օգտագործվեց Faraday Future ավտոարտադրող ստարտափի կողմից
  • Tesla-ին է պատկանում երբևէ կառուցված ամենամեծ մարտկոցը՝ ֆուտբոլի դաշտի չափ։ Այն գտնվում է հարավային Ավստրալիայում և նախատեսված է տարածաշրջանում հոսանքազրկումների ժամանակ էներգիա մատակարարելու համար։
Tesla Motors facts
  • Tesla Motors-ը ստեղծել է ամենամեծ սենսորային էկրանով ինտերֆեյսը, որը 17 դյույմ է, արագության ցուցիչը նույպես թվային էկրան է։
  • Tesla կայաններում մեքենայի մարտկոցը փոխում են 60 դոլարից ցածր գնով, իսկ, օրինակ, Model S-ինը մոտ 90 վայրկյանում։
  • Չնայած 2016թ.ին արտադրվել է 76,230 մեքենա, Tesla-ն իր եկամտով գերազանցել է Hyundai, Nissan, Ford, և General Motors ընկերություններին։
  • «Խելահեղ» ռեժիմում Tesla-ն 0-60 արագություն է զարգացնում 3 վայրկյանում, ինչը գերազանցում է Porsche Panamera-ին։

22.03.2019