13 հետաքրքիր փաստ YouTube-ի մասին

YouTube-ը տեսանյութերի աշխարհի ամենահայտնի վեբկայքն է։ Շատերը գիտեն, որ այն Google-ին պատկանող վեբկայք է, որտեղ օգտատերերը բեռնում կամ դիտում են հոլովակներ, կիսվում են դրանցով և այլն, սակայն կան մի շարք փաստեր, որոնք շատ քչերին են հայտնի։ Դե ինչ, եկեք սկսենք։

 

1. YouTube-ի հիմանդիրները

 

Youtube founders

Կայքը հիմնադրվել է PayPal-ի աշխատողներ Չադ Հարլիի, Ստիվ Չենի և Ջոուդ Կարիմի կողմից 2005 թվականին։

 

2. Սկզբնական նպատակը

YouTube-ն ի սկզբանե պետք է լինել ժամադրությունների կայք։

 

3. Կայքի գնումը

Google-ը, հականալով YouTube-ի պոտենցիալը, գնեց կայքը 2006թ. նոյեմբերին 1.65 միլիարդ դոլարով։

 

4.  Առաջին հոլովակը

Կայքում առաջին հոլովակը բեռնվել է 2005թ. ապրիլի 23-ին, որտեղ համահիմնադիրներից Կարիմը San Diego կենդանաբանական այգում խոսում է փղի կնճիթի մասին, իսկ հոլովակը վերնագրել է «ես կենդանաբանական այգում»։

Հղում՝ https://www.youtube.com/watch?time_continue=1&v=jNQXAC9IVRw

 

5. Ամենաշատ դիտված ոչ երաժշտական հոլովակը

Ամենաշատ դիտված ոչ երաժշտական հոլովակը «Մաշան և արջը» ռուսական մուլտֆիլմն է։

 

6. Ամենաշատ դիտված երաժշտական հոլովակը

Ամենաշատ դիտված երաժշտական հոլովակը «Դեսպասիտոն» է՝ Լուի Ֆոնսիի և Դեդի Յանկիի կատարմամբ, որը տեղադրվել է 2017թ։ հունվարի 12-ին։ Այն ունի շուրջ 5.9 միլիարդ դիտում։ Այնուամենայնիվ, առաջին ամենաշատ դիտված երաժշտական հոլովակը Psy-ի ն ‘Gangnam Style’-ն է՝ տեղադրված 2012թ։-ին։

 

7. Դիտումներ հեռախոսով

YouTube-ում հեռախոսով օրական դիտում են շուրջ 1,000,000,000 հոլովակ։

 

8. Հոլովակների երկարությունը

YouTube-ում կա մոտ 7,000 ժամ տևող ամբողջական ֆիլմեր և շոուներ, և այդ թիվը շարունակաբար աճում է։

 

9. Օգտատերեր

Ամեն ամիս YouTube է այցելում շուրջ 1.9 միլիարդ օգտատեր։

 

10. Հոլվակների բեռնման հաճախությունը

Ամեն րոպե YouTube են բեռնվում հոլովակներ, որոնք միասին կազմում են 300 ժամ։

 

11. Ինչքա՞ն ժամանակում կարելի է դիտել բոլոր հոլովակները

YouTube-ի մեկ հոլովակ դիտել վերջացնելուց հետո այնտեղ ավելանում է ևս 1000  նորը։ Այնուամենայնիվ, բոլոր հոլովակները դիտելու համար ձեզանից կպահանջվի շուրջ 60,000 տարի, եթե անդադար դիտեք YouTube-ի բոլոր հոլովակները։

 

12. Համաշխարհային ճանաչում

YouTube-ը հասանելի է 89 երկրներում և 76  լեզուներով։

 

13. Կայքի գլխավոր սուպերհերոսը

YouTube-ի ամենահայտնի սուպերհերոսը Batman-ն է։

18.02.2019