Ջորջ Սորոս. Մի քանի փաստ միլիարդատիրոջ մասին

«Սորոսի հիմնադրամ» ՍՊԸ-ի ղեկավար Ջորջ Սորոսը հայտնի միլիարդատեր է։ Ներկայացնենք նրա ներդրումների և առհասարակ նրա մասին մի քանի փաստ։

  • Ջորջ Սորոսը ծնվել է 1930թ.-ին Բուդապեշտում։
  • Նա սովորել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։
  • Նա հիմնել է «Բաց հասարակություն հիմնադրամներ»-ը, որը նպատակաուղղված է ժողովրդավարությունը, կառավարության նկատմամբ վստահությունը և մարդու իրավունքները պաշտպանելուն։ Դա արվում է տարբեր կրթական, հանրային առողջապահական ծրագրերի և անկախ լրատվամիջոցների միջոցով։
  • 1992թ.-ին Սորոսը 10 միլիարդ դոլարով գրազ էր եկել բրիտանական ֆունտի վրա։ Արժույթի անկումից հետո նա ստացել է մեկ միլիարդ դոլար և դարձել մեկն, ով «կործանել է Անգլիայի բանկը»։
  • 1996թ.-ին նա մեկ միլիոն դոլարով հովանավորել է Կալիֆոռնիայում և Արիզոնայում բժշկական մարիխուանայի օգտագործման քվեարկությունը։
  • 2009թ.-ին Սորոսի հիմնադրամը տուգանվել է 2.2 միլիոն դոլարով այն բանի համար, որ փորձել է մանիպուլյացիայի ենթարկել Հունգարիայի խոշարագույն բանկերից մեկին։
  • 2017թ.-ին Հունգարիան և Իսրայելը դատապարտել են Սորոսին իր հիմնադրամի միջոցով օտարերկրյա արժույթը Եվրոպայում քաղաքական նպատակներով և միգրացիոն քաղաքականությունների վրա ծախսելու համար։
  • 2019թ.-ին նա Forbes-ում ճանաչվել է 178-րդ ամենահարուստ մարդը՝ 8.3 միլիարդ դոլարով։

Աղբյուրը՝ CNN։

19.03.2019

Փաստեր