Մի քանի հետաքրքիր փաստ Windows-ի մասին, որոնք շատերը չգիտեն


 

Windows-ն արդեն երեսուն տարեկան է և այդ տարիների ընթացքում այն գնվել է միլիոնավոր մարդկանց կողմից և տեղադրվել միլիարդավոր համակարգիչներում։ Դրանով հանդերձ, այն նաև միլիարդներ է բերել Microsoft-ին։ Դե ինչ, եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր փաստեր կան Windows-ի մասին։

  • Վերջին տվյալների համաձայն աշխարհում կա Windows-ի 1.36 միլիարդ օգտատեր։ Դա ավելի մեծ թիվ է կազմում, քան հյուսիսային և հարավային Ամերիկայի բնակչությունը միասին վերցրած։
  • Windows 95-ը ռեկորդային 40 միլիոն վաճառք է ունեցել թողարկման առաջին տարում։  Windows 8-ը վաճառել է 100 միլիոն արտոնագիր կես տարում։
  • Օգտատերերի 1% կորուստը հավասար է Իլինոյ նահանգի բնակչության չափին;
  • 2009թ.-ից Windows 7-ն ու Windows 8-ը միասին ավելի մեծ քանակով են վաճառվել, քան Եվրոպայի բնակչությունն է։
  • Fortune 500 ամսագրում Microsoft-ը 35-րդն է, իսկ եթե հաշվարկվեր միայն Windows-ից եկած եկամուտն, ապա այն կլիներ 150 կամ 151-րդը։

19.03.2019