Մի քանի հետաքրքիր փաստ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի մասին

Գրեթե բոլորս գիտենք, որ Մարկ Ցուկերբերգը Facebook սոցիալական ցանցի հիմնադիրն է, սակայն կան ավելի հետաքրքրաշարժ փաստեր, որոնց մասին շատ քչերը գիտեն։ Դե ինչ, եկեք պարզենք, թե ով է նա։

  • Մարկ Ցուկերբերգը ծրագրավորմամբ զբաղվել է դեռևս 12 տարեկանից։ Նա ստեղծել էր նամակագրական ծրագիր, որն իր հայրն օգտագործում էր ատամնաբուժարանում՝ հաճախորդների գալստի մասին իմանալու համար։
  • Մարկի ծնողները ինֆորմատիկայի ուսուցիչ էին բերել, որպեսզի պարապի նրա հետ, սակայն ուսուցիչն ընդունել է, որ շատ դժվար է ղեկավարել Մարկին՝ նրան անվանելով «շնորհալի մարդ»։
  • Նախքան դպրոցն ավարտելը Ցուկերբերը աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել տարբեր հեղինակավոր ընկերություններից, սակայն բոլորը մերժել է։
  • Ցուկերբերգն առաջին անգամ Facebook-ը թողարկել է Հարվարդի համալսարանի հանրակացարանից։
  • Նա լքել է Հարվարդը երկրորդ կուրսից՝ շարունակելու աշխատանքը Facebook-ում։
  • Ցուկերբերգի ու Facebook-ի մասին ֆիլմը կոչվում է ‘The Social Network‘։
  • Սակայն Ցուկերբերգը չի հավանում ֆիլմն՝ ասելով, որ շատ բաներ ֆիլմում սխալ է ներկայացված։
  • Նա մերժել է Facebook-ը խոշորագույն ընկերություններին վաճառելու բազմաթիվ առաջարկներ։
  • Ցուկերբերգը նաև խոշոր բարեգործ է։ Նա ստորագրել է «Երաշխիքի տրամադրում» պարտավորությունը՝ համաձայն որի նա պետք է ողջ կյանքի ընթացքում իր հարստության 50%-ը նվիրի բարեգործությանը։
  • Ցուկերբերգի հարսանիքի մասին ոչ ոք չի իմացել։ Հյուրերը հրավիրված են եղել իր հարսնացուի ավարտական երեկոյին, սակայն իրականում այն հարսանիք էր։
  • Ինչպես Ստիվ Ջոբսը, Մարկ Ցուկերբերգն էլ, որպես Facebook-ի գլխավոր տնօրեն, ստանում է տարեկան ընդամենը 1 դոլար աշխատավարձ։
  • Ցուկերբերգը Time ամսագրի կողմից 2010 և 2013 թվականներին ճանաչվել է »տարվա մարդ»։
  • Ցուկերբերգը  Forbes-ի ցուցակում ամենահարուստ մարդկանցից 8-երորդն է։

08.03.2019