Մի քանի հետաքրքիր փաստ Android-ի մասին

Բացահայտենք  Android օպերացիոն համակարգը փաստերի տեսքով`

 

  • Google-ը չի ստեղծել Android-ը, այլ գնել է այն 2005թ.-ին։
  • Android-ը սկզբում ստեղծվել էր որպես թվային տեսախցիկների օպերացիոն համակարգ։
  • Android-ը հիմնված է Linux-ի օպերացիոն համակարգի վրա։
  • Android-ին է պատկանում սմարթֆոնների շուկայի 88%-ը։
  • Samsung-ը կարող էր Android-ը գնել  2004 թ.-ին, սակայն ընկերությունն այդ ժամանակ նրանում պոտենցիալ չէր տեսնում։
  • Android նշանակում է տղամարդ ռոբոտ, իսկ կին ռոբոտը կոչվում է “Gynoid”։
google android lawn statues
  • Բացի Android 1.0 և 1.1-ից, մնացածները կոչվել են քաղցրավենիքների անուններով։
  • Android-ի անունները դրվել են այբբենական սկզբունքով՝

Cupcake – Android 1.5

Donut – Android 1.6

Eclair – Android 2.0

Froyo – Android 2.2

Gingerbread – Android 2.3

Honeycomb – Android 3.0

Ice Cream Sandwich – Android 4.0

Jelly Bean – Android 4.1 – 4.3.1

KitKat – Android 4.4 – 4.4.4

Lollipop – Android 5.0 – 5.1.1

Marshmallow – Android 6.0 – 6.0.1

Nougat – Android 7.0 – 7.1

 

  • Android սարքեր ավելի շատ են վաճառվում, քան Microsoft Windows, iOS և Mac OS X սարքերը միասին վերցրած։
  • 2008-ին գրեթե ոչ ոք չէր հավատում Android-ի հաջողությանը։

13.03.2019