Մի քանի զարմանալի փաստ սմարթֆոնների մասին, որոնց մասին քչերը գիտեն

Սմարթֆոնները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, և գրեթե բոլորն այսօր ունեն սմարթֆոն։ Իսկ ի՞նչ գիտենք մենք նրանց մասին առհասարակ։ Եկեք պարզենք հիմա։

  • 1994թ.-ին IBM-ը ներկայացրել է սենսորային էկրանով առաջին սմարթֆոնը, որով հնարավոր էր ուղարկել էլ. նամակներ և բացել հավելվածներ։
  • Կախվածությունների փարձագետը նշել է, որ երեխային սմարթֆոն տալը հավասար է նրան մեկ գրամ կոկային տալուն։
  • Սմարթֆոնում ավելի շատ ոսկի կա, քան ոսկու հանքաքարում։ Մեկ գրամ ոսկի կարելի է ստանալ մեկ տոննա հանքաքարից և նույն չափ ոսկի կարելի է ստանալ 41 բջջային հեռախոսի մշակումից։
  • 2008-ին շատերը կարծում էին, որ Android-ը կձախողի, բայց 2015-ին նրան էր պատկանում սմարթֆոնների շուկայի 85 տոկոսը։
  • Լեգենդար Nokia 3310-ի մարտկոցը 3-4 անգամ թույլ է, քան այսօրվա միջին սմարթֆոնի մարտկոցը։
  • Nikola Tesla-ն ժամանակակից սմարթֆոնը կանխատեսել էր 1926թ.-ին։
  • Անհայտ չինական ընկերությունն Աֆրիկայում սմարթֆոնների վաճառքի առաջատար է դարձել միայն այն բանի համար, որ հեռախոսների աշխատանքը հարմարեցրել է մուգ մաշկի գույնին։
  • Մեր սմարթֆոնները միլիոնավոր անգամ ավելի հզոր են, քան NASA-ի համակարգիչները 1969թ.-ին։
  • Ուսումնասիրության համաձայն՝ սմարթֆոնների օգտատերերի 65 տոկոսն ամսվա ընթացքում չի բեռնում ոչ մի հավելված։
  • «Սմարթֆոնի զոմբի» են համարվում հետիոտները, որոնք սմաթֆոնի մեջ խորացած դանդաղ քայլում են փողոցով։
  • Երբ 2007թ.-ին ներկայացվեց առաջին iPhone-ը, Google-ի Android թիմը, որը երկու տարի գաղտնի աշխատում էի սմարթֆոն ստեղծելու վրա, ստիպված էր ամեն ինչ նորից սկսել, որպեսզի ներկայացներ մրցունակ սմարթֆոն։
  • IP կոդը գնահատման համակարգ է, որը թույլ է տալիս հասկանալ սմարթֆոնի ջրակայունությունը։
  • Գերմանիայի քաղաքներից մեկում լուսացույցը տեղադրվել է գետնին, որպեսզի սմարթֆոնում խորացած մարդիկ վթարի պատճառ չդառնան։
  • Միջինում մարդն իր սմարթֆոնը ստուգում է օրական 35 անգամ։

26.03.2019