Հետաքրքիր փաստեր Google-ի մասին, որոնք քչերը գիտեն

Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը հիմնեցին բոլորի հարցերին ակնթարթորեն պատասխանող և շատ ուսանողների փրկություն Google-ը։ Թեև ընկերությունն այժմ ավելի շատ եկամուտ ունի, քան շատ երկրների ՀՆԱ-ն է, նրա հիմնադրման պատմությունը բավական համեստ է։ Դե ինչ, եկեք միասին ծանոթանանք Google-ի պատմությանը։

Google founders, Larry Page and Sergey Brin

Google-ը սկզբնապես կոչվում էր “Project BackRub”

Պատկերացնում եք՝ մենք հիմա պետք է ասեինք «սպասեք BackRub անեմ»։

 

 

Google-ը խոշոր ուղղագրական սխալ է։

Հիմնադիրները ցանկանում էին այն  “Googol” կոչել՝ մեկ թիվը հարյուր զրոյով։

Երբ եկավ դոմեյնը գրանցելու պահը, նրանք տեսան, որ հասանելի է միայն Google.com տարբերակը։ Այդ բառն անգամ գոյություն չուներ։

 

Առաջին Google համակարգիչը պատրաստվել է Lego-ից

Ֆինանասական սահմանափակումների պատճառով (հիմնադիրները ուսանողներ էին) Google-ի թիմը լեգոյով հավաքեց համակարգչի կորպուս։

 

Google բառը համարվում է բայ

Oxford English Dictionary-ն 2006թ.-ին “Google”-ը սահմանել է որպես բայ՝ “Google” անել՝ այսինքն ինչ-որ բան համացանցում որոնել։

Google listed as verb in Oxford Dictionary

 

Google-ը գրեթե վաճառվում էր միլիոն դոլարից քիչ գումարով

1999թ.-ին Excite ընկերության տնօրեն Ջորջ Բելին առաջարկվել էր գնել Google-ը մեկ միլիոն դոլարով։ Գինը նվազեցվեց 750,000 դոլարի,սակայն նա մերժեց՝ ասելով, որ դա չափազանց բարձր գին է։ Այս դեպքը համարվում է պատմության ամենավատ բիզնես որոշումը, քանի որ նա չէր կարող անգամ պատկերացնել, թե որքան կաճի Google-ը՝ հասնելով 120.9 միլիարդ դոլարի։

Google-ն այծեր է վարձում Կալիֆոռնիայի գլխամասի տարածքի խնամքի համար

2009թ.-ից Google-ը խոտածածկ մշակողների փոխարեն մոտ 200 այծ է բերում, որոնք արածում են, մաքրում մոլախոտերը և նպաստում խոտածածկի աճին։

 

Google-ի մասնաճյուղերը շատ մոտ են սննդին

Google-ի աշխատակիցների բոնուսներին շատերն են նախանձում, տեղի մարզասրահին նույնպես, սակայն հայտնի չէր, որ նրանց նախաճաշը, ճաշն ու ընթրիքն անվճար է։ Գրասենյակում գտնվելիս նրանք միշտ շատ մոտ են սննդին։

28.03.2019