Հետաքրքիր փաստեր անգլերենի մասին, որոնք քչերը գիտեն

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր անգլերենի մասին, որոնք քչերին են հայտնի։ Եվ այսպես։

 

  • Անգլերենը ծագում է այնտեղից, որտեղ հիմա հյուսիս-արևմտյան Գերմանիան է և Նիդերլանդները։
  • “Go!”-ն քերականորեն ճիշտ ամենակարճ նախադասությունն է անգլերենում։
  • Ամեն տարի բառարան է մտնում անգլերեն մոտ 4,000 բառ։
  • Անգլերեն ամենատարածված բառերը ‘I’ և ‘you’-ն են։
  • Անգլերենի 11%-ը ‘E’ տառն է։
  • Անգլերենը ամենաերջանիկ լեզուներից մեկն է։ Անգլերենում ‘happy’ բառը երեք անգամ ավելի շատ է օգտագործվում, քան ‘sad’ բառը։
  • Աշխարհի բնակչության 1/4-ը խոսում է որևէ տեսակի անգլերեն։
  • ԱՄՆ-ն չունի պաշտոնական լեզու։
  • Անգլերենի ամենատարածված ածականը ‘good’-ն է։
  • Ամենատարածված գոյականը ‘time’-ն է։
  • ‘Set’ բառն ամենաշատ սահմանումներն ունեցող բառն է։
  • Month, orange, silver և  purple բառերը չեն հանգավորվում որևէ այլ բառի հետ։
  • Անգլերենում կան բազմաթիվ հակադիր իմաստ ունեցող բառեր՝ կոնտրոնիմներ, որոնց իմաստը փոխվում է համատեքստից կախված։
  • Աշխարհի համակարգիչներում առկա տեղեկատվության 80%-ն անգլերեն է։
  • Անգլերենը 67 երկրի պաշտոնական լեզու է։
  • ԱՄՆ-ում կա անգլերենի 24 տարբեր բարբառներ։
  • ‘Lol’ բառը Օքսֆորդի բառարան է մտել  2011թ.-ին։
  • Բրիտանական ակցենտը Լոնդոնում սկսել է օգտագործվել Ամերիկյան հեղափոխության ժամանակ։
  • Շեքսպիրը հորինել է շատ բառեր, օրինակ, birthplace, blushing, undress, torture և այլն։
  • ‘Goodbye’ բառն առաջացել է Հին անգլերենի ‘god be with you’ արտահայտությունից, որը նշանակում է «Աստված քեզ հետ»։
  • Գոյություն ունի ‘ee’ հնչյունն արտասանելու յոթ եղանակ, որոնցից բոլորը կան ‘He believed Caesar could see people seizing the seas’ նախադասության մեջ։
  • Ժամանակի ընթացքում շատ անգլերեն բառեր փոխել են իրենց իմաստը։ Օրինակ՝ ‘nice’ բառն առաջ նշանակել է ‘silly’ - «հիմար», իսկ հիմա՝ «գեղեցիկ»։
  • Ամենահին անգլերեն բառը, որը մինչև հիմա օգտագործվում է, ‘town’-ն է, որը նշանակում է «քաղաք»։

05.06.2019