Ի՞նչ է Բիթքոյինը. փաստեր նրա մասին

Վիրտուալ արժույթի ամենատարածված տեսակն է Բիթքոյինը։ Եկեք մի քանի փաստի միջոցով իմանանք, թե ինչ է այն։

 

Բիթքոյինը չի ղեկավարվում որևէ մեկի կողմից

 

No one single entity controls this currency.

Բիթքոյինի արժեքը ղեկավարում են բոլորն, ովքեր օգտվում են նրանից։ Չկա որևէ բանկ կամ անձ, որը պատասխանատու է նրա արժեքի համար։

 

Գոյություն ունի սահմանափակ քանակությամբ բիթքոյին

 

There’s a finite number of bitcoins.

Գոյություն ունի 21,000,000 Բիթքոյին, քանի որ անսահմանափակ լինելու դեպքում այն իրենից արժեք չէր ներկայացնի։

 

Բիթքոյինները չունեն անհատական արժեք

 

Bitcoins have no inherent or set value.

Եթե մենք գիտենք, որ, օրինակ, մեկ դոլարանոցը մեկ դոլար է, քանի որ այդպես է գրված և ընդունված, ապա Բիթքոյինը չունի կոնկրետ արժեք։ Որքան տարածված է այն, այնքան ավելի արժեքավոր է դառնում յուրաքանչյուրը։

 

Դուք կարող եք տեսնել բոլոր գործարքները

 

You can see all transactions.

Բիթքոյինով արված բոլոր գործարքները թափանցիկ են՝ առանց անձնական տվյալների։ Այդ պատճառով էլ այն բավական վստահելի է համարվում։

 

Բիթքոյին հնարավոր է հանել

 

You can mine bitcoins.

Բիթքոյին հնարավոր է հանել (mine)՝ համակարգչայի ծրագրով մաթեմատիկական խնդիրներ լուծելով և աշխարհի տարբեր գործարքները հաստատելով։ Այդ խնդիրները լուծելու համար Բիթքոյինի հանքափորները որոշ Բիթքոյիններ են ստանում։

 

Դուք չեք կարող կրկնել գործարքը կամ ետ պահանջել վճարումը

 

You cannot reverse a transaction or be forced to pay.

Բիթքոյինով արված գործարքը կրկնման ենթակա չէ, նույն կերպ հնարավոր չէ ետ պահանջել վճարումը։

 

Վճարումներն արագ են ու մատչելի 

 

You can send money with little to no fees.

Բիթքոյինով արված փոխանցումները շատ արագ են լինում՝ առանց հավելյալ միջնորդավճարների։

 

Բիթքոյինը պահվում է թվային դրամապանակում

 

Bitcoins are held in digital wallets.

Բիթքոյինի դրամապանակը թվային է, այն ապահով է, սակայն կորցնելու դեպքում հնարավոր չէ վերականգնել։ Կորցնելուց հետո դրամապանակը դուրս է գալիս շրջանառությունից։

 

Բիթքոյինով հնարավոր է առևտուր անել

 

You can really buy things with bitcoins.

Գոյություն ունեն բազմաթիվ օնլայն և ֆիզիկական խանութներ, որոնք ընդունում են Բիթքոյինով վճարումներ։ 

04.07.2019