Google-ի հիմնադիրները կիսվում են հաջողության մասին մտքերով

Google-ի հիմնադիրներն են Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը։ Լարի Փեյջը 2018թ. հունվարի դրությամբ իներորդ ամենահարուստ մարդն է աշխարհում՝ 53.6 միլիարդ դոլարով։ Սերգեյ Բրինը տասներորդ ամենահարուստ մարդն է աշխարհում՝ 52.1 միլիարդ դոլար կարողությամբ։ Նրանք սովորական ուսանողից դարձել են միլիարդատերեր և այդ ճանապարհին հանդես են եկել հաջողության մասին տարբեր մտքերով։ Եկեք ծանոթանանք մի քանիսին։

  • «Եթե դու փոխում ես աշխարհը, դու աշխատում ես կարևոր բաների վրա։ Դու ամեն առավոտ անհամբեր ուզում ես արթնանալ»։ Լարի Փեյջ
  • «Քեզ պետք չէ 100 հոգանոց ընեկերություն՝ այդ միտքն իրականացնելու համար»։ Լարի Փեյջ
  • «Միշտ տուր ավելին, քան սպասում են»։ Լարի Փեյջ
  • «Միշտ քրտնաջան աշխատիր չափից շատ ոգևորող ինչ-որ բանի վրա»։ Լարի Փեյջ
  • «Եթե մեզ միայն փողը հետաքրքրեր, մենք կվաճառեինք ընկերությունը և կլինեինք ծովափին»։ Լարի Փեյջ
  • «Բավական բարդ է ու խճճված է հնչում, բայց մենք կարողացել ենք մշակել վեբկայքի կարևորությունը չափելու եղանակը»։ Լարի Փեյջ
  • «Շատ ընկերություններ ձախողում են, ի՞նչն են նրանք սխալ անում, նրանք սովորաբար հաշվի չեն առնում ապագան»։ Լարի Փեյջ
  • «Առողջ անտարբերություն ունեցիր անհնարինի նկատմամբ»։ Լարի Փեյջ
  • «Փոքրաթիվ մարդիկ կարող են իսկապես մեծ ազդեցություն ունենալ»։ Լարի Փեյջ
  • «Ընդհանուր առմամբ մեր նպատակն է դասակարգել ողջ աշխարհի տեղեկատվությունը և դարձնել համաշխարհայնորեն հասանելի»։ Լարի Փեյջ
  • «Երբեմն կարևոր է արթնանալ և դադարել երազել։ Երբ իսկապես մեծ երազանքը հայտնվում է, բռնիր այն»։ Լարի Փեյջ
  • «Դու երբեք չես կորցնում քո երազանքը, պարզապես այն վերածվում է հոբբիի»։ Լարի Փեյջ
  • «Շատ դժվար է ձախողել, եթե դու իսկապես նպատակադրված ես»։ Լարի Փեյջ
  • «Ավելի հեշտ է առաջընթաց ունենալ չափից մեծ երազանքներում։ Քանի որ ոչ ոք չի ցանկանում իրականացնել դրանք, և մրցակցությունը քիչ է լինում»։ Լարի Փեյջ
  • «Մենք պետք է հրաշալի բաներ ստեղծենք, որոնք գոյություն չունեն»։ Լարի Փեյջ
  • «Ես ու Սերգեյը հիմնեցինք Google-ը, քանի որ հավատում էինք տեխնոլոգիաների՝ աշխարհն ավելի լավը դարձնելու պոտենցիալին»։ Լարի Փեյջ
  • «Ես կցանկանայի, որ յուրաքանչյուրը հասներ իր երազանքին, սակայն դա անում են ընկերությունները»։ Սերգեյ Բրին
  • «Հաջողության հասնելու սկիզբը շատ ձախողումներ ունենալն է»։ Սերգեյ Բրին
  • «Մեծ խնդիրներ լուծելն ավելի հեշտ է, քան փոքր խնդիրներ լուծելը»։ Սերգեյ Բրին
  • «Չափից շատ օրենքները խանգարում են նորարարությանը»։ Սերգեյ Բրին
  • «Մենք կստեղծենք մեքենաներ, որոնք կարող են մտածել ու գործել ավելի լավ, քան մենք»։ Սերգեյ Բրին
  • «Բոլորը ցանկանում են լինել հաջողակ, բայց ես ցանկանում եմ, որ ինձ հիշեն որպես նորարար, շատ վստահելի և աշխարհում մեծ փոփոխություններ անող մարդ»։ Սերգեյ Բրին

26.04.2019