Apple-ի տնօրեն Թիմ Քուկը կիսվում է հաջողության իր բանաձևով

Apple-ի ներկայիս տնօրեն Թիմ Քուկը նախքան տնօրեն դառնալը պատասխանատու է եղել ընկերության համաշխարհային վաճառքի ու գործունեության համար։ Կարիք չկա նշելու, որ նա հաջողության, ղեկավարման, կազմակերպման և նորարարության մասին շատ բան գիտի։ Փորձենք օգուտ քաղել նրա խելացի մտքերից։

  • «Եզրագծերն այն տեղը չէ, որտեղ պետք է ապրես կյանքդ։ Աշխարհին դու պետք ես նրա արենայում»։
  • «Դժվար ժամանակներ են եղել, բայց դրանք օգնել են ինձ լինել ինքնուրույն, հետևել իմ ուղղուն, հաղթահարել ձախորդություններն ու անհանդուրժողականությունը։ Ես կարողացել եմ անտեսել ուրիշների քննադատությունը, որն անխուսափելի է Apple-ի տնօրենը լինելու դեպքում»։
  • «Պատմությունը հազվադեպ է գործում հօգուտ մեկի, սակայն մտածիր և մի մոռացիր, թե ինչ է լինում այդ դեպքում։ Այդ մեկը կարող ես լինել դու և պետք է լինես դու»։
  • «Շատերը նորարարությունը համարում են փոփոխություն, սակայն մենք երբեք այն նման տեսանկյունից չենք դիտարկել։ Մեզ համար այն ամեն ինչ ավելի լավը դարձնելու միջոց է»։
  • «Տեխնոլոգիաներում հիվանդության նման տարածված է, որ հաջողությունն ամեն ինչից ամենաշատը ստանալն է։ Որքա՞ն քլիք ունես, որքա՞ն ակտիվ օգտատեր ունես, որքա՞ն մեծ վաճառք ունես։ Բոլորը մեծ թվեն են ուզում։ Իսկ Սթիվը երբեք այդպես չէր մտածում, նա կենտրոնացած էր լավագույնը ստանալու վրա»։
  • «Սթիվին ոչ ոք պատվի չի արժանացրել որպես ուսուցիչ, սակայն նա բացարձակապես լավագույն ուսուցիչն է»։
  • «Կարևոր է գտնել քո արժեքները և նվիրվել դրանց։ Ամեն ինչ ընտրություններ կատարելու մեջ է։ Որոշները հեշտ են, որոշները՝ դժվար։ Իսկ որոշներն էլ ստիպում են կասկածի տակ դնել ամեն ինչ»։
  • «Բոլորիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մեր ինտուիցիային հետևելն ամենաճիշտն է թվում։ Եվ հետաքրքիրն այն է, որ, ըստ իս, կյանքի ամենակարևոր որոշումներում հենց դա է օգնում կատարել ճիշտ ընտրություն»։
  • «Սոցիալական զարգացման մի մասն է հասկանալը, որ մարդը չի սահմանվում միայն իր ռասսայով կամ սեռով»։
  • «Մենք առաջինը չենք ներկայացրել MP3 նվագարկիչ, պլանշետ կամ սմարթֆոն, սակայն, անշուշտ, մենք ենք առաջինը ներկայացրել առաջին ժամանակակից սմարթֆոնը և սմարթ ժամացույցը։ Առաջինը, որն իսկապես նշանակություն ունի»։
  • «Apple-ը միշտ ունեցել է հեռանալու համարձակ որոշումը կայացնելու բնորոշ գիծը»։
  • «Թող քո ոգևորությունը լինի քո ճանապարհի, այլ ոչ թե հեռակա նպատակի մեջ»։
  • «Դու ավելի հզոր ես, քան պատկերացնում ես»։
  • «Ես սիորւմ ես թանգարաններ, բայց չեմ ուզում ապրել նրանցից մեկում»։
  • «Կրեատիվությունն այն է, երբ այնքան ես մտածում ինչ-որ բանի շուրջ, մինչև գտնում ես ամենապարզ լուծումը»։
  • «Հաղթել չի նշանակում ունենալ ամենաշատը»։
  • «Դու չես կարող ունենալ ետնամուտք, որը միայն լավ մարդկանց համար է»։

20.04.2019