10 ոգեշնչող խորհուրդ տեխնոլոգիաների տիտաններից

  • «Մի վախեցիր ռիսկից, անտեսիր քննադատներին ու ցինիկներին։ Պատմությունը հազվադեպ է գործում հօգուտ մեկի։ Բայց մտածիր և երբեք մի մոռացիր, թե ինչ կլինի երբ դա հենց այդպես լինի։ Այդ մեկը կարող է լինես դու և պետք է լինես դու»։ Apple-ի տնօրեն Թիմ Քուկ
  • «Պարտադիր չէ, որ հանճար կամ էլ համալսարանն ավարտած լինես հաջողակ լինելու համար։ Քեզ պարզապես պետք է շրջանակ ու երազանք»։ Dell ընկերության տնօրեն Մայքլ Դել
  • «Հիանալի է տոնել հաղթանակը, բայց ավելի կարևոր է դասեր քաղել ձախողումից» Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթս
  • «Ես երբեք ինձ հաջողակ չեմ համարել, եթե հաջողակ լինեմ, պետք է թոշակի գնամ»։ Foxconn տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Թեր Գու
  • «Թույլ մի տուր, որ ուրիշների կարծիքների աղմուկը խանգարի քո ներքին ձայնին։ Եվ ամենակարևորը՝ քաջություն ունեցիր հետևելու քո սրտին ու ինտուիցիային։ Նրանք ինչ-որ ձևով արդեն գիտեն, թե ինչ ես դու իսկապես ցանկանում դառնալ։ Մնացած ամեն ինչ երկրորդական է..մնա սոված, մնա հիմար»։ Apple-ի նախկին տնօրեն Ստիվ Ջոբս
  • «Հավանաբար դու ճիշտ ուղղու վրա ես, եթե քեզ զգում ես ինչպես անձրևաորդն անձրևի ժամանակ»։ Alphabet-ի տնօրեն և Google-ի համահիմնադիր Լարի Փեյջ
  • «Ինչ-որ մեկն ինձ ասել էր, որ աճն ու հարմարավետությունը մեկ տեղ չեն լինում։ Կարծում եմ արժե դա հիշել»։ IBM-ի տնօրեն Ջինի Ռոմթի
  • «Հաջողություն ունեցած բոլոր մարդկանց միավորում է այն, որ նրանք գոնե փորձել են»։ Instagram-ի համահիմնադիր Քեվին Սիստրոմ
  • «Ամենամեծ ռիսկը երբևէ ռիսկի չդիմելն է։ Շատ արագ փոփոխվող աշխարհում ամենամեծ ռազմավարությունը, որը հաստատ կձախողվի, ռիսկի չդիմելն է»։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգ։
  • «Եթե երբեք չես ուզում քննադատվել, Աստծո սիրուն, ոչ մի նոր բան մի արա»։ Amazon-ի տնօրեն Ջեֆ Բեզոս
  • «Շատերն են իրենց փոքր զգում, քանի որ տիեզերքը մեծ է։ Բայց ես ինձ մեծ եմ զգում, քանի որ իմ ատոմները գալիս են այդ աստղերից։ Կա որոշակի կապ։ Ահա թե ինչ ես դու ուզում կյանքում՝ զգալ կապված։ Դու ուզում ես պիտանի զգալ, դու ուզում ես քեզ մասնակից զգալ»։ Նեյլ Թայսոն

27.05.2019