Ոգեշնչող մեջբերումներ Ստիվ Ջոբսից, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը

Apple ընկերության հիմնադիր Ստիվ Ջոբսի մասին արդեն խոսել ենք։ Նրա մեջբերումները շատերին են ոգեշնչել տարբեր ոլորտներում և օգնել հասնել որոշակի հաջողությունների։ Եկեք մենք էլ փորձենք ոգեշնչվել նրանից։

 

  • «Իմ կյանքի ամենասիրելի բաները փողով չեն գնվում։ Ակնհայտ է, որ ամենաթանկարժեք ռեսուրսը, որ ունենք, ժամանակն է»։
  • «Ես մեր չարած բաներով հպարտանում եմ այնքան, որքան արած բաներով։ Ինովացիան ոչ է ասում հազարավոր բաների»։
  • «Քո աշխատանքը խլելու է քո կյանքի մեծ մասը և բավարարված լինելու միակ ուղին քո պատկերացմամբ լավագույն գործով զբաղվելն է։ Իսկ դրա համար պետք է սիրել այն, ինչ անում ես։ Եթե դեռ չես գտել այն, ապա շարունակիր փնտրել։ Տեղում մի դոփիր։ Քո սիրտը կզգա, թե երբ ես գտել այն»։
  • «Համարձակություն ունեցիր հետևել քո սրտին ու ինտուիցիային։ Նրանք գիտեն, թե ինչ ես դու իսկապես ուզում դառնալ»։
  • «Կարծում եմ, որ եթե ինչ-որ լավ բան ես անում, ապա պետք է սկսես մեկ այլ հիանալի բան անել, երկար մի կենտրոնացիր դրա վրա։ Պարզապես մտածիր, թե որն է հաջորդը»։
  • «Երբեմն հայտնագործելիս դու սխալվում ես։ Ավելի լավ է արագ ընդունել դա և շարունակել բարելավել մյուս հայտագործությունները»։
  • «Իմ մանտրաներից մեկն է եղել կենտրոնացումն ու պարզությունը։ Պարզը կարող  է ավելի դժվար լինել, քան բարդը։ Դու պետք է շատ աշխատես պարզ բան մտածելու համար»։
  • «Գերեզմանոցի ամենահարուստ մարդը լինելն ինձ համար նշանակություն չունի։ Գնալ քնելու և ասել, որ մենք որևէ հիանալի բան ենք արել.. ահա թե ինչն է ինձ համար կարևոր»։
  • «Քո կյանքը շատ կարճ է, ուստի մի վատնիր այն ուրիշների կյանքով ապրելու վրա։ Թույլ մի տուր, որ այլոց կարծիքը ազդի քո ներքին ձայնի վրա։ Եվ որ ամենակարևորն է՝ քաջություն ունեցիր հետևել քո սրտին ու ինտուիցիային»։
  • «Մենք պարզապես ոգևորված ենք նրանով, ինչ անում ենք»։
  • Վերջին  33 տարիներին ես նայել եմ հայելու մեջ և ինքս ինձ հարցրել. «Եթե այսօր լիներ իմ կյանքի վերջին օրը, կցանկանայի՞ անել այն, ինչ անում եմ այսօր»։ Եվ եթե պատասխանը «ոչ» էր լինում մի քանի օր շարունակ, ես գիտեի, որ պետք  էր ինչ-որ բան փոխել։
  • «Ես համոզված եմ, որ հաջողակ ձեռնարկատերերն անհաջողակներից տարբերվում են միայն հաստատակամությամբ»։
  • «Տեխնոլոգիան ոչինչ է։ Կարևոր է հավատալ, որ մարդիկ լավն են ու խելացի, և եթե նրանց տաս գործիքներ, նրանք դրանով հրաշքներ կգործեն»։
  • «Իմ բիզնես մոդելը The Beatles-ն է։ Նրանք չորս տղաներ էին, որոնք հավասարակշռում էին միմյանց և կառավարում միմյանց բացասական կողմերը։ Ամբողջն ավելի մեծ էր, քան մասերի գումարը»։
  • «Հիշելն այն մասին, որ մեռնելու ես, լավագույն եղանակն է չխաբվել, որ կորցնելու ոչինչ չունես։ Դու արդեն մերկ ես։ Պարճառ չկա քո սրտին չհետևելու»։
  • «Apple -ից հեռացվելը ինձ հետ պատահած ամենալավ բանն էր։ Հաջողակ լինելուց հետո ես կրկին սկսնակ էի։ Դա ինձ թույլ տվեց մուտք գործել իմ կյանքի ամենաստեղծարար ժամանակաշրջաններից մեկը»։
  • «Որոշելը, թե ինչ պետք է չանել այնքան կարևոր է, որքան որոշելը, թե ինչ պետք է անել»։

06.03.2019