Ոգեշնչող մեջբերումներ ռեփեր Էմինեմից, որոնք կփոխեն ձեր մտածելակերպը

Ռեփեր Էմինեմին գիտեն գրեթե բոլորը։ 2018թ.-ին 45 տարեկան հասակում նրա եկամուտը կազմել է 190 միլիոն դոլար՝ նրան դարձնելով երաժշտության պատմության մեջ ամենահարուստ ռեփերներից մեկը։ Նրա մտքերը կօգնեն հաղթահարել տարբեր դժվար իրավիճակներ։ Եվ այսպես։

  • «Դու չգիտես, թե ինչ կլինի վաղը, կյանքը խենթ ընթացք է, և ոչինչ երաշխավորված չէ»։
  • «Հաջողությունն է իմ միակ ընտրությունը, ոչ թե ձախողումը»։
  • «Սերը պարզապես բառ է, իսկ դուք նրան սահմանում եք տալիս»։
  • «Բոլորն ունեն նպատակներ ու ձգտումներ, և յուրաքանչյուրը հասել է այդ կետին այն ժամանակ, երբ ոչ ոք նրան չի հավատացել»։
  • «Վստահությունը դժվար է ձեռք բերվում, այդ պատճառով իմ շրջապատը փոքր ու նեղ է»։
  • «Մեջքից հարվածողների հետ գործ ունենալիս սովորեցի, որ նրանք հզոր են միայն այն ժամանակ, երբ նրանց մեջքով ես կանգնում»։
  • «Ես ասում կամ անում եմ այն, ինչ ցանկանում եմ, այլ տարբերակ չկա։ Մարդիկ կամ կսիրեք քեզ դրա համար կամ էլ կատեն»։
  • «Մի փորձիր դատել ինձ եղբայր, դու չգիտես, թե ինչերի միջով եմ անցել ես»։
  • «Թշնամինե՞ր ունես, շատ լավ, դա նշանակում է, որ որևէ բանի համար երբևէ պայքարել ես»։
  • «Հպարտ եղիր նրանով, ինչ կաս»։
  • «Եթե իմ կյանքում չլինեին բացասական բաներ, իմ բոլոր երգերը ձանձրալի կլինեին»։
  • «Ես գումար եմ աշխատում այնպես, կարծես վերջին անգամն է, որ գումար եմ աշխատում»։
  • «Ես սկսեցի սովորել չբարկանալ և փոխարենը գնահատել այն դրականը, որն ունեմ։ Այդպես ես դարձա ավելի երջանիկ մարդ՝ ինքս ինձ չսիրելու փոխարեն»։
  • «Դու կարող ես կյաքում մի բանի հասնել, ամեն ինչ կախված է քո տեմպից»։
  • «Յուրաքանչյուր հաջողակ մարդու ետևում կանգնած է նրան ատողների մի ամբողջ բանակ»։
  • «Եթե հնարավություն ունես քո ուզածն այդ պահին անել, կանե՞ս դա, թե բաց կթողնես այն»։
  • «Ես աղքատ սպիտակ աղբ էի, առանց փայլի ու գլամուրի, բայց ես չեմ ամաչում ոչնչից»։
  • «Երբեմն հոգնում ես, թույլ ես զգում։ Եվ երբ թույլ ես զգում, կարծում ես, որ հանձնվելու ժամանակն է։ Բայց դու պետք է որոնում կատարես քո ներսում, գտնես ներքին ուժ և դուրս հանես այն՝ գտնելով ձախողակ չլինելու ոգեշնչումը»։
  • «Շնորհակալ եմ, քանի որ քո ատելությունն է, որ ինձ ուժ տվեց»։

 

30.04.2019