Մարկ Ցուկերբերգի մեջբերումները հաջողության հասնելու մասին

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որի մասին արդեն խոսել ենք փաստերի միջոցով, հանդես է եկել հաջողության մասին բազմաթիվ ելույթներով և մտքերով։ Ահա, թե ինչպիսին է հաջողության գաղտնիքն ըստ նրա։

  • «Մեր հաջողության իրական պատմությունը բավական ձանձրալի է։ Մենք վեց տարի պարզապես նստել ու ծրագիր ենք գրել»։
  • «Մարդկանց համար միևնույնն է, թե ինչ ես դու ասում, կարևոր է, թե ինչ ես դու ստեղծում»։
  • «Կարծում եմ բիզնեսի պարզ կանոնը հետևյալն է. երբ սկզբում հեշտ բաներն ես անում, մեծ առաջընթաց ես ունենում»։
  • «Ամենամեծ ռիսկն ընդհանրապես ռիսկի չգնալն է։ Մի աշխարհում, որը շատ արագ է փոփոխվում, միակ ռազմավարությունը, որը տանում է ձախողման, ռիսկի չգնալն է»։
  • «Եթե անում ես այն, ինչ սիրում ես և ոգևորված ես դրանով, քեզ ոչ մի ծրագիր պետք չէ»։
  • «Մարդիկ կարող են խելացի ու հմուտ լինել, սակայն եթե նրանք չեն հավատում դրան, նրանք շատ ջանք չեն գործադրի»։
  • «Թույլ մի տուր, որ ինչ-որ մեկը փոխի քեզ»։
  • «Պատեր կառուցելու փոխարեն մենք կարող ենք կամուրջներ կառուցել»։
  • «Ոչինչ մարդուն այնքան չի ուղղորդում, որքան վստահելի ընկերոջ խորհուրդը»։
  • «Ինչ որ անում ես, արա հոգատարությամբ ու սիրով։ Մեկն, ով ինչ-որ մեծ բան է արել, արել է սիրով»։
  • «Տասնհինգ տարուց մենք ծրագրավորում կսովորեցնենք այնպես, ինչպես գրելն ու կարդալը, բայց հետաքրքիր է՝ ինչու՞ դա շուտ չենք անում»։
  • «Գրքերն օգնում են ավելի շատ խորանալ ու ուսումնասիրել, քան այսօրվա լրատվամիջոցները»։
  • «Համարձակություն է պետք հույսը վախից վեր դասելու համար»։
  • «Իմ առաջին խորհուրդն է սովորել ծրագրավորում»։
  • «Շատերը երազում են հաջողության մասին, իսկ մյուսներն արթնանում ու աշխատում են դրա վրա»։

11.03.2019