Հենրի Ֆորդի մտքերը, որոնք կօգնեն ձեզ ամենակարող զգալ

Հենրի Ֆորդը Ամերիկայի ամենահայտնի գործարարներից է, որը Ford Model T մեքենայի հեղինակն է և Ford Motor Company ընկերության հիմնադիրը։ Եկեք ծանոթանանք նրա մտքերին, որոնք կօգնեն մեզ հավատալ մեր ուժերին։

«Նա, ով դադարում է սովորել, ծեր է և կապ չունի քսան, թե ութսուն տարեկան է, իսկ նա, ով միշտ է սովորում, մնում է երիտասարդ»։

«Ձախողումը միայն ամեն ինչ նորից ավելի խելացի սկսելու հնարավորությունն է»։

«Դու չես կարող համբավ կառուցել նրա վրա, ինչ պատրաստվում ես անել»։

«Սխալ մի փնտրիր, փնտրիր լուծում, բոլորը կարող են բողոքել»։

«Իսկական սխալն այն է, ինչից ոչինչ չենք սովորում»։

«Խոչնդոտներն այն վախենալու բաներն են, որոնք տեսնում եք, երբ աչքերը հեռացնում եք ձեր նպատակից»։

«Տեսլականն առանց իրականացման պարզապես հալյուցինացիա է»։

«Մտածելն ամենաբարդ գործն է, այդ պատճառով քչերն են դրանով զբաղվում»։

«Երբ ամեն ինչ քեզ հակառակ է գնում, հիշիր, որ ինքնաթիռը թռչում է քամու ուղղությանը հակառակ»։

«Նկատել եմ, որ շատերը հաջողության են հասնում այն ժամանակ, երբ ուրիշները վատնում են այդ ժամանակը»։

«Որակ նշանակում է անել ինչ-որ բան լավ, անգամ եթե ոչ ոք չի նայում»։

«Կտրիր քո սեփական անտառը, և այն քեզ կրկնակի կտաքացնի»։

«Ոչինչ առանձնապես դժվար չէ, եթե այն փոքր մասերի բաժանես»։

«Միավորվելը սկիզն է, միասին մնալը շարունակությունը, իսկ միասին աշխատելը հաջողությունը»։

«Եթե անկախության հասնելու միակ հույսդ փողն է, ապա դու երբեք չես ունենա այն։ Միակ ապահովությունն այս աշխարհում գիտելիք, փորձ ու կարողություն ունենալու մեջ է»։

«Մարդու ամենամեծ հայտնագործությունը, նրա համար ամենամեծ անակնկալն այն է, որ նա կարող է անել այն, ինչից վախենում էր»։

«Շատերն ավելի շատ ժամանակ ու էներգիա են վատնում խնդիրների շուրջ պտտվելով, քան դրանք լուծելով»։

«Եթե միշտ անես այն, ինչ արել ես, կստանաս այն, ինչ միշտ ստացել ես»։

«Դպրոցում չես կարող սովորել, թե ինչ կանի աշխարհը հաջորդ տարի»։

09.07.2019