Հայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանի մեջբերումները հաջողության մասին

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր ու բարերար Քըրք Քըրքորյանն իր կյանքում շատ հաջողությունների է հասել։ Այդ ճանապարհին նա շատ դժվարությունների միջով է անցել և հանդես է եկել բազմաթիվ ոգեշնչող մտքերով։ Ահա դրանցից մի քանիսը։

  • «Երբ դու ինքնուրույն մարդ ես, ամեն ինչ սկսում ես շատ շուտ։ Իմ դեպքում 9 տարեկան էի, երբ սկսեցի փող բերել տուն։ Դու մի փոքր ուրիշ ուղղությամբ ես գնում, գուցե ավելի ուժեղ, քան նա, ով ժառանգություն է ստանում»։
  • «Դու պետք է շատ հարցեր տաս և լսես մարդկանց, սակայն վերջում պետք է հետևես քո կանխազգացումներին»։
  • «Ես միշտ զգաղված եմ, ես սիրում եմ նոր մարտահրավերներ»։
  • «Կյանքը խաղ է և կարող եմ ասել, որ զվարճալի խաղ է»։
  • «Ես շատ եմ մարզվում։ Ես փորձում եմ առողջ լինել»։
  • «Ես կարծում էի, որ 50,000 դոլար ունենալու դեպքում ես աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեի»։
  • «Ես միշտ հանգիստ մարդ եմ եղել»։
  • «Ես շատ պասիվ ներդրող եմ»։
  • «Եթե տնտեսագետները բիզնեսից գլուխ հանեին, հարուստներին խորհուրդներ տալու փոխարեն իրենք կլինեին հարուստ»։

12.04.2019