YouTube-ի գաղտնի ու օգտակար գործառույթներ, որոնք քչերը գիտեն

Կարծում եք՝ գիտե՞ք ամեն ինչ մեծ տարածում ու ճանաչում ունեցող YouTube վիդեոհարթակի մասին։ Եկեք տեսնենք, թե ինչ գաղտնի ու օգտակար գործառույթներ ունի այն, որ քչերին են հայնտի։

 

Սովորական հոլովակը դարձնել GIF

 

Եթե ցանկանում եք YouTube-ի սովորական հոլովակը վերածել GIF-ի, ապա պետք է հղումին ավելացնել gif բառը՝ www.gifyoutube.com/[հոլովակի հղումը]։ GIF-երը անձայն կարճ հոլովակներ են, ուստի կարող եք կրճատել իրական հոլովակը և խմբագրեք ինչպես որ ցանկանաք։

 

Ուղարկել հոլովակի կոնկրետ հատված

 

Եթե ցանկանում եք ինչ-որ մեկին ուղարկել ոչ թե ամբողջ հոլովակը, այլ օրինակ միայն զրուցելու պահը, որը սկսվում է ենթադրենք 0:30 վայրկյանից, ապա պետք է հոլովակի ներքևից ընտրել share, իսկ հետո սահմանել start at-ի րոպեները։

Դրանից հետո կգեներացվի հղում, որը կարող եք պատճենել և ուղարկել։ Հղումը գտնվում է Start at-ի վերևում։

 

Տեսնել հոլովակի տեքստային տարբերակը

Եթե հոլովակում առկա է նրա տեքստային տարբերակը, ապա, սեղմելով More, կտեսնեք Trasncript, որտեղից կբացվի այն։

 

Առաջարկել տեքստի թարգմանություն

 

Հենց վերևում նշված բաժնում առկա է նաև Add Translations տարբերակը, որտեղից կարող եք առաջարկել տեքստի թարգմանության ձեր տարեբերակը։ Սակայն կարևոր է, որ հոլովակը թույլ տա անել դա։

 

Պահպանել հոլովակը հետագայում դիտելու համար

 

Հոլովակը կարող եք պահպանել հետագայում դիտելու համար՝ սեղմելով Save, իսկ հետո մուտք գործել Watch Later-ից։

 

 

YouTube երեխաների համար

 

Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները նայեն YouTube, բայց սահմանփակվեն միայն երեխաների համար նախատեսված հոլովակներով, ապա պետք է մուտք գործեք YouTube Kids։

 

Մաքրել պատմությունը

 

Հոլովակները դիտելու պատմությունը ջնջելու համար պետք է գնաք վերևի ձախ անկյունի երեք գծիկ և սեղմեք History և ջնջեք այն, ինչը ցանկանում եք։

 

 

Դադարեցնել դիտելու պատմությունը

 

Եթե չեք ցանկանում, որ կայքը հիշի, թե ինչ հոլովակներ եք դիտել, ապա նույն History բաժնից պետք է սեղմեք Pause Watch History։

 

Դանդաղեցնել հոլովակները

 

Հոլովակների բեռնումը դանդաղեցնելու համար պետք է սեղմած պահեք բացատի կոճակը։

 

Բեռնել հոլովակներ

 

Հոլովակը բեռնելու համար հղումից առաջ ավելացրեք ss՝ ssyoutube.com...

 

YouTube-ը կառավարել ստեղնաշարով

 

Եթե չունեք մկնիկ, ապա կարող եք կայքը կառավարել ստեղնաշարով։ Դրա համար պետք է youtube.com-ից հետո հավաքեք /leanback։

 

Ակտիվացնել մուգ ռեժիմը

 

Մուգ ռեժիմն ակտիվացնելու համար պետք է գնաք ձեր հաշիվ՝ սեղմելով ձեր նկարի վրա, ապա սեղմեք Dark Theme։

 

iOS-ի համար պետք է գնաք Settings > Theme > Dark, իսկ Android-ի համար՝ Settings>General և ընտրեք մուգ ռեժիմը։

12.04.2019