Xiaomi-ն պատրաստվում է իր պրոդուկտները վաճառել ապարատներով

Xiaomi ընկերությունը պատրաստվում է իր պրոդուկտները վաճառել ապարատներով՝ ինչպես հյութերը, չիպսերը և այլ մթերքներն են վաճառվում։ Ապարատները կտեղադրվեն տարբեր մարդաշատ վայրերում, իսկ հաջողելու դեպքում՝ տարբեր երկրներում։ Այս մասին Twitter-ի իր էջում է հայտնել ընկերության աշխատակից Մանու Կումար Ջայնը։

 

Նման սարք արդեն տեղադրվել է Հնդկաստանի Բանգալոր քաղաքի Մանյատա տեխնոպարկում:

14.05.2019

Լուրեր