WhatsApp Business հավելվածը գնալով մեծ տարածում է գտնում

WhatsApp Business-ը նամակագրական հավելվածի մի տարբերակ է, որը թույլ է տալիս փոքր բիզնեսներին հաղորդակցվել իրենց հաճախորդների հետ։ 

Այն այժմ հասանելի է նաև iOS օպերացիոն համակարգի համար, սակայն սահմանափակ երկրներում, իսկ Android-ի համար այն հասանելի է եղել անցած տարվանից։ Ի տարբերություն ստանդարտ WhatsApp-ի, այն բիզնեսի սեփականատերերին թույլ է տալիս ստեղծել հաշիվ և ներկայացնել տեղեկություն իրենց ընկերության մասին և կապվել հաճախորդների հետ։ Մոտակա շաբաթների ընթացքում այն կտարածվի ողջ աշխարհում։

04.04.2019