WhatsApp-ի գործառույթներ, որոնք քչերը գիտեն

WhatsApp եք օգտագործում, և թվում է, թե ամեն ինչ գիտե՞ք նրա մասին։ Եկեք պարզենք հիմա։

 

Ձևափոխել տեքստը

 

Enlarge Image

WhatsApp-ը թույլ է տալիս մգացնել, շեղացնել կամ սխալ համարել ու գծել տեքստը։ Դա անելու համար պետք է ավելացնել մի քանի հատուկ նշաններ խմբագրվելիք տեքստից առաջ կամ հետո։

Տեքստը մգացնելու համար օգտագործեք *bold*, շեղատառի համար _italicize_ և գծելու համար ~strikethrough~ գրառումները։

 

Աստղ անել նամակը

 

Enlarge Image

Նամակը կարևոր համարելու համար կարող եք այն աստղ անել, պարզապես սեղմած պահեք նամակի վրա և ընտրեք աստղի նշանը։  iOS-ում աստղ արված նամակներ կարող եք գնալ էկրանի ներքևի աստղի պատուհանից, իսկ Android-ում՝ մենյուի Starred Messages բաժնից։

 

Ու՞մ հետ եք խոսում ամենաշատը

 

Եթե հետաքրքիր է, թե ով է ձեր ամենասիրելի զրուցակիցն, ապա iOS-ի համար գնացեք Settings > Data and Storage Use > Storage Use։ Կբացվի կոնտակտների ցուցակ, որտեղ կնշվի, թե ով է ամենաշատ ծավալ զբաղեցնում ձեր հեռախոսում։ Սեղմեք յուրաքանչյուրի վրա՝ ավելի շատ մանրամասներ տեսնելու համար։

Իսկ Android-ի համար գնացեք Settings > Chat > Chat History > Email Chat։

 

Նամակների վերաբերյալ մանրամասներ

 

Enlarge Image

iPhone-ի դեպքում նամակի վերաբերյալ մանրամասներ իմանալու համար նամակի վրա սահեցրեք դեպի ձախ, իսկ Android-ի համար սեղմած պահեք նամակի վրա և սեղմեք "info"։

 

Լռեցնել ծանուցումները

 

Եթե ցանկանում եք ծանուցումները դնել անձայն ռեժիմի վրա, ապա Android-ի դեպքում սեղմած պահեք ամբողջ չատի վրա և սեղմեք բարձրախոսի նշանը։ iPhone-ի օգտատերերը պետք է բացեն զրույցը, սեղմեն կոնտակտի կամ խմբի անվան վրա և ընտրեն Mute տարբերակը։ Կարող եք լռեցնել ծանուցումները 8 ժամից մինչև 1 տարի։

 

Թաքցնել վերջին այցը

 

Enlarge Image

Եթե ցանկանում եք, որ ընկերները չտեսնեն ձեր վերջին այցն, ապա մտեք Settings> Account > Privacy > Last Seen։ Այստեղ կա երեք տարբերակ՝ բոլորը, իմ կոնտակտները, ոչ ոք։

 

Ցույց չտալ, որ կարդացել եք նամակը

 

Եթե չեք ցանկանում, որ ձեր զրուցակիցն իմանա, որ կարդացել եք ուղարկված նամակն, ապա գնացեք Settings > Account > Privacy և անջատեք Read Receipts-ը։ Դա անջատելուց հետո չեք տեսնի նաև, որ ձեր ընկերը ևս տեսել է ձեր ուղարկած նամակը։

Ավտոմատ չպահպանել նկարներն ու հոլովակները

Եթե WhatsApp-ով ուղարկված նամակներն ու հոլովակներն ավտոմատ պահպանվում են ձեր հեռախոսում և դա տհաճ է ձեզ համար, ապա անջատեք այն։ iPhone-ի դեպքում գնացեք Settings > Chats և անջատեք Save Incoming Media-ն։

Այս գործառույթը բացկայում է Android-ում։

 

WhatsApp-ը համակարգչի համար

 

Այցելեք web.whatsapp.com կայք և հեռախոսից սկանավորեք QR կոդը։ Մանրամասները նշված են իրենց կայքում։

 

Անհատական ծանուցումներ

 

Enlarge Image

Եթե ցանկանում եք անհատական ծանուցումներ սահմանել յուրաքանչյուր օգտատիրոջ համար, ապա Android-ի դեպքում սեղմեք չատի վրա, ապա View Contact > Custom Notifications։

iPhone-ի դեպքում սեղմեք կոնտակտի անվան վրա, ապա Custom Notifications։

04.05.2019

Հավելվածներ, Կայքեր