WhatsApp-ը նոր սահմանափակում է մտցրել

WhatsApp-ը հայտարարել է, որ մարդիկ այսուհետ կարող են կառավարել, թե ով կարող է իրենց ավելացնել խմբերում։ Այժմ հնարավոր է ընտրություն կատարել՝ ոչ ոք, իմ կոնտակտները կամ բոլորը։ Կարգավորումը փոփոխելու համար պետք է գնալ Settings > Privacy > Groups, որտեղ էլ կարող եք սահմանել տվյալ գործառույթը։

«Ոչ ոք» տարբերակն ամբողջովին չի արգելում անծանոթներին ավելացնել ձեզ խմբերում։ Նրանք կկարողանան ուղարկել ձեզ անձնական նամակ՝ հրավերի հղումով։ Դուք կունենաք 72 ժամ՝ որոշելու՝ արդյո՞ք ցանկանում եք միանալ տվյալ չատին, թե ոչ։ Դրանից հետո հղումը կապաակտիվանա։

03.04.2019

Նորություններ, Լուրեր