Viber-ը նոր դիզայն և ֆունկցիաներ ունի

Viber-ը թարմացվել և նոր դիզայն է ստացել։ Նոր դիզայնն էապես տարբերվում է հնից և ավելի ժամանակակից տեսք ունի։ Ըստ Viber-ի՝ հիմնական նպատակը պարզ նավիգացիա ստանալը, գաղտնի և խմբային չատեր և այլ բաժիններ հեշտ մուտք գործելն է։ Կա նաև “Calls” պատուհան, որտեղից օգտատերերը կարող են գտնել վերջին զանգերը, մուտք գործել  կոնտակտներ և այլն։

Սակայն ամեն ինչ դիզայնով չի սահմանափակվում։ Այժմ Viber-ը թույլ է տալիս կատարել չատ փակ համարով։ Նման չատերում օգտատերերը կարող են միմյանց հետ շփվել առանց հեռախոսահամարներ փոխանակելու։ Դա ապահովում է օգտատերերի անվտանգությունն օնլայն շփման ընթացքում։ Նաև ավելացել է խմբային զանգեր կատարելու հնարավորություն մինչև հինգ հոգու միջև՝ առանց տեսազանգի։ Նոր Viber 10-ով շփումը նաև ավելի արագ կդառնա։

06.02.2019

Viber, Viber10