USB-ն ստեղծողը կիսվել է նրա անհարմարության պատճառներով

Ըստ վիճակագրության՝ մարդկանց մոտ 80%-ը USB-ն փորձում է սխալ ուղղությամբ։ Այս մասին խոսել է IBM թիմի ղեկավար և USB-ի հեղինակ Աջայ Բհատը։ Նա գիտի ամեն ինչ և տեղյակ է, որ խնդիրը սխալ USB-ն մտցնելու ուղղությունն ընտրելու մեջ է։

Նա պատասխանել է, որ կրկնակի գին ու ջանքեր կպահանջվեին երկկողմանի USB ստեղծելու համար։ Մեկ այլ տարբերակ է եղել կլորավուն դիզայնով USB-ն, սակայն դրա կիրառությունն ավելի դժվար կլիներ։

Այնուամենայնիվ, Բհատն ասում է, որ ավելի լավ եղանակ ևս կարող էր լինել, և սարքն այնքան էլ հեշտ կիրառելի չէ, որքան որ պետք է լիներ։

Այժմ սկսում է տարածում գտնել երկու կողմով օգտագործվող USB-C-ն, սակայն այն դեռ լայն կիրառություն չունի։ Գուցե մի օր այն այնքան տարածվի, որքան USB-ն։

25.06.2019

Լուրեր