Skype-ը թույլ կտա զրուցակցին ցույց տալ սմարթֆոնի էկրանը

Microsoft-ը հայտարարել է, որ Skype-ով հնարավոր կլինի զրուցակցի համար տեսանելի դարձնել  Android կամ iOS սարքի էկրանը։ Այսինքն, եթե դուք հեռախոսով բացել եք, օրինակ, PowerPoint պրեզենտացիա, ապա կարող եք զրուցակցի հետ կիսվել դրանով, և նա կտեսնի դա իր էկրանին։ Էկրանը հնարավոր կլինի կիսել մինչև 50 օգտատիրոջ հետ։

Եթե ցանկանում եք փորձել նոր գործառույթն, ապա պետք է լինեք Microsoft's Skype Insider beta ծրագրի անդամ։

12.04.2019

Լուրեր