Skype-ը թույլ է տալիս կիսվել սմարթֆոնի էկրաններով

Նոր գործառույթի մասին հայտարարելուց երկու ամիս անց Skype-ը ներկայացրել է սմարթֆոնի էկրանով կիսվելու գործառույթը։

Օգտատերերն արդեն կարող են հեռախոսով Skype-ով խոսելիս կիսվել էկրաններով iOS և Android սարքերով։

Գործառույթից օգտվելու համար պետք է մուտք գործել երեք կետով մենյու ձեր զրույցի ներքևի աջ անկյունից և ընտրել “Share Screen” տարբերակը։ Զրուցակիցը կտեսնի ձեր հեռախոսի էկրանն այնպես, ինչպես դուք եք տեսնում։

Հիշեցնենք նաև, որ նոր մենյուում առկա է զրույցը տիտրերով ներկայացնելու և զանգը ձայնագրելու գործառույթներ։

 

13.06.2019

Լուրեր, Skype