Seeing AI։ Կույրերն արդեն կարող են «տեսնել»

Microsoft-ի Seeing AI հավելվածը, կույրերին կամ շատ վատ տեսնող մարդկանց թույլ է տալիս տեսողական տվյալները փոխադրել աուդիո բովանդակության և իմանալ, թե ինչ է կատարվում շրջակայքում։ Նրանք կարող են հպվել և նկարների միջոցով ուսումնասիրել մարդկանց ու առարկաները։

Հավելվածն ունի արհեստական բանականություն՝ հատկապես առարկաներն ու տեսարանը ճանաչելու գործառույթ։ Պարզապես պետք է լուսանկարել որևէ բան և հպվել դրան։ Ամեն ինչ կպատմվի և կնկարագրվի կույրերին, անգամ կկանխատեսվի մարդկանց տրամադրությունը։ Այն հիանալի է նաև տարբեր առարկաներ գտնելու համար։

Հավելվածը շատ լավ է աշխատում հատկապես iPad-ով։

13.03.2019

Հավելվածներ, Խորհուրդներ