Samsung-ը կարողանում է խոսեցնել նկարում պատկերված անձին

Շուտով արդեն անհնար կդառնա պարզել՝ արդյո՞ք հոլովակում խոսող մարդն իրական է, թե կեղծ. Samsung-ն արհեստական բանականությամբ կարողանում է խոսեցնել նկարում պատկերված անձին։

 

Հոլովակում կարող եք տեսնել, թե ինչպես են Սալվադոր Դալին, Էյնշտեյնը, Մոնրոն և անգամ Մոնա Լիզան կարողանում խոսել այս նոր գործառույթի շնորհիվ։

Ակնհայտ է, որ հոլովակներով հնարավոր չէ խաբել փորձագետին կամ դրանք ուշադիր նայողին, սակայն հաստատ է, որ գործառույթը գնալով կկատարելագործվի։

27.05.2019

Լուրեր