Quizlet։ Ձեր օգնականը ուսման մեջ

Շատերը չեն կարողանում հեշտ ու արագ սովորել անծանոթ բառերը, բանաձևերը և կարևոր տվյալները։ Այդ հարցին լուծում կտա Quizlet հավելվածը։

Այն հիանալի է ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների համար։ Խնդրեք ուսանողներին բեռնել հավելվածը և այնտեղ ստեղծել քարտեր, որոնք կօգնեն հիշել կարևոր փաստերը։

Այն օգնում է հեշտ յուրացնել գիտելիքը՝ շնորհիվ տեսողական և լսողական միջոցների, ինչպես նաև հիանալի է թիմային աշխատանքի համար։

Հավելվածն անվճար է, սակայն հնարավոր է ներքին վճարումների կարիք լինի, որոնք բավական մատչելի ու հասանելի են բոլոր ուսանողների ու աշակերտների համար։ 

Բեռնեք այստեղ՝

iOS

Android


Հետևեք մեզ նաև Facebook-ում՝ ավելի շատ տեղեկացված լինելու համար։

26.02.2019

Խորհուրդներ, Հավելվածներ