PowerPoint-ի՝ արհեստական բանականությամբ նոր գործառույթը շատ կօգնի ձեզ

PowerPoint-ով պրեզենտացիաները շուտով այնքան էլ տանջալից չեն լինի։ Microsoft-ը պատրաստվում է արհեստական բանականությամբ նոր գործառույթ ներկայացնել, որը շատ կօգնի պրեզենտացիան ներկայացնելու փորձ անելիս։

Presenter Coach-ը նոր գործիք է, որը կհայտնվի ամեն անգամ, երբ դուք կանեք PowerPoint պրեզենտացիայի փորձ։ Գործիքը կձայնագրի ձեզ և կօգնագործի այդ ձայնագրությունը՝ օգնելու բարելավել պրեզենտացիա ներկայացնելու ձեր հմտությունները։

Դրական կողմերից է նաև այն, որ գործիքը կօգնի լավացնել ձեր լեզուն ու խոսքը, կառաջարկի այլ տարբերակներ, երբ դուք շփոթվեք և այլն։

Այս գործիքն ավելանում է ուսանողներից և այլ օգտատերերից ստացված բազմաթիվ խնդրանքներից հետո։ Նրանք նշել են, որ ցանկանում են բարելավել հանդիսատեսի առաջ խոսելու իրենց հմտությունները։

20.06.2019

Լուրեր