Messenger-ի գործառույթներ, որոնց մասին քչերը գիտեն

Facebook Messenger-ը շատ գործառույթներ ունի, որոնց մասնին քչերը գիտեն։ Բացի նամակ ուղարկելուց այն թույլ է տալիս անել շատ ավելին։ Դե ինչ, եկեք պարզենք, թե որոնք են այդ գործառույթները։

 

Messenger-ն օգտագործել համակարգչով

Դրա համար պետք է գնալ Messenger.com և գրանցվել ձեր Facebook-յան հաշվով։

 

Ավելացնել ընկերներ պրոֆիլի կոդով

Ընկերների ցանկը համալրելու համար պետք է սկանավորել պրոֆիլի կոդը։ Պարզապես պետք է բացել ձեր անձնական տվյալները ձեր նկարից և կոդը կերևա։

 

Խաղալ խաղեր

Messenger-ում կա հատուկ բաժին, որտեղից ոչ միայն կարող եք ուղարկել գիֆեր կամ ձեր գտնվելու վայրը, այլև խաղալ խաղեր։ Այն գտնվում է չաթի ներքևի ձախ անկյունի մենյուում։

 

Ունենալ գաղտնի նամակագրություն

Այղ խոսակցությունը լիովին գաղտնի կպահվի բոլորի համար։ Պարզապես պետք է սեղմել ձեր նկարի վրա, ապա բացվող մենյուից ընտրել Secret Conversation տարբերակը։ Կամ կարող եք սեղմել զրուցակցի նկարին, ապա՝ Go to Secret Conversation.

 

Փոփոխել գույներն ու էմոջիները

Սեղմելով զրուցակցի անվան վրա կտեսնեք մենյու, որտեղից կարող եք ընտրել չաթի գույները կամ էմոջիները, որոնք կդրվեն միայն տվյալ անձի համար։

 

Ավելացնել այլ հաշիվներ

Ձեր հաշվից բացի այլ հաշիվներ ավելացնելու համար պետք է սեղմեք ձեր նկարի վրա, գնաք Settings > Switch Account > Add Account։ Այդպես կկարողանաք փոփոխություն կատարել առկա հաշիվների միջև։

 

Messenger-ը դարձնել ձեր SMS հավելվածը

Եթե  Messenger-ն ավելի եք սիրում, քան ձեր SMS ծրագիրն, ապա այն կարող եք փոխել միայն Android-ի համար։ Այս դեպքում բոլոր նամակները կստանաք մեկ հավելվածից։ Պետք է սեղմեք ձեր պրոֆիլի վրա, ընտրեք SMS-ը և ակտիվացնեք Default SMS app-ը։

 

Ջնջել նամակը 10 րոպեի ընթացքում

Նոր թարմացմամբ  Messenger-ը թույլ է տալիս ջնջել ուղարկված հաղորդագրությունը 10 րոպեի ընթացքում։ Այս դեպքում այն կջնջվի երկու կողմի համար, իսկ 10 րոպեից հետո՝ միայն ձեզ։

14.03.2019

Խորհուրդներ, Հավելվածներ