Messenger-ը նամակներին արագ պատասխանելու գործառույթ է ավելացրել

Facebook Messenger-ը նոր գործառույթ է ավելացրել նրանց համար, ովքեր նամակագրություն կատարելու շատ ժամանակ չունեն։ Այժմ օգտատերերը կարող են պատասխանել կոնկրետ նամակի, այլ ոչ թե ստացված վերջին նամակին։ Սեղմելով նամակի վրա բացի էմոջիներից կտեսնեք նաև սլաք, որին սեղմելով պատասխանը կգնա հենց այդ նամակին՝ լինի դա GIF, հոլովակ, նկար կամ տեքստ։ Այսպես պատասխանն ավելի հստակ ու արագ կլինի։

 

21.03.2019

Խորհուրդներ, Messenger, Լուրեր, Հավելվածներ