Messenger-ը հավանաբար կմիանա Facebook հավելվածին

Facebook-ը հնարավոր է միացնի Messenger հավելվածը և երկու հավելվածներ գործեն ոչ թե առանձին-առանձին, այլ որպես մեկ ընդհանուր հավելված։ Ներկայումս այն թեստավորման փուլում է, որի մասին հայտնել է հետազոտող Jane Manchun Wong-ը։ Հիանալի կլինի Facebook հավելվածի ներսում ունենալ Messenger և ավելի արագ արձագանքել նամակներին։ Messenger-ը, որպես առանձին հավելված, թողարկվել էր 2011թ.-ին, իսկ 2014-ից այն բացարձակապես առանձին է գործում։ Եվ այժմ այն հնարավոր է նորից վերադառնա իր նախկին տեղը։

12.04.2019

Լուրեր