Mail.ru-ն կտրամադրի մեկանգամյա օգտագործման գաղտնաբառեր

ТАСС-ն հայտնում է, որ Ռուսաստանի ամենատարածված Mail.ru էլեկտրոնային փոստի ծառայությունն այսուհետ մուտք գործելու դեպքում կառաջարկի մեկանգամյա գաղտնաբառ կամ SMS հաղորդագրության օգտագործման տարբերակ։

SMS գաղտանաբառերի նպատակը նաև գովազդի համար ճիշտ մարդկանց թիրախավորելու համար անհրաժեշտ տեղեկություն հավաքելն է։

Հետագայում ծառայությունը կավելացնի նաև մուտք գործելու այլ տարբերակներ՝ դեմքի ճանաչում, մատնահետքի սկաներ, ֆիզիկական բանալի։

 

26.06.2019

Լուրեր, Խորհուրդներ