LinkedIn-ի նոր գործիքը կօգնի աշխատանքային հարցազրույցներում

LinkedIn-ը պատրաստվում է թողարկել նոր գործիք, որը կհեշտացնի աշխատանքի ընդունվելու համար հարցազրույց անցնելու գործընթացը։

Առաջինը գործիք է, որը կօգնի գտնել ամենաշատ տրվող հարցերը։

 

Հաջորդ շաբաթների ընթացքում աշխատանք փնտրողները կարող են դիտել կարճ հոլովակներ այս հարցերին ճիշտ մոտեցում ցույց տալու վերաբերյալ։ Premium անդամները կկարողանան ծանոթանալ հարցազրույցի պատասխաններին, որոնց հավանություն են տվել կարիերայի փորձագետները, աշխատանքի ընդունող մասնագետները և պրոֆեսիոնալ հավաքագրողները։

 

 

Այս գործառույթը հասանելի կլինի անգլախոս երկրներում սկսած այս ամսվանից։

Իսկ այս ամսվա վերջին կավելացվեն նաև հարցազրույցը ձայնագրելու և այն լսելու, նրանով անհատապես կիսվելու և խորհուրդ հարցնելու գործառույթները։

20.06.2019

Լուրեր