iPhone-ի որոշ հավելվածներ գաղտնի ձայնագրում են սմարթֆոնի էկրանը

TechCruch կայքը հայտնում է, որ iPhone-ի որոշ հայտնի հավելվածներ գաղտնի հավաքում են մարդկանց տվյալներն առանց նրանց իմացության։ Ըստ զեկույցի՝ Hollister և Expedia ընկերությունների կողմից ներկայացված հավելվածներն օգտագործման ընթացքում ձայնագրում են սմարթֆոնի էկրանը։ Օգտագործելով Glassbox ընկերության տեխնոլոգիան՝ նրանք բջջային հեռախոսի գործողությունը վերստանում են վիզուալ ֆորմատով։

Ընկերությունները տարբեր ծառայություններ են մատուցում հաճախորդներին՝ հյուրանոցային, ճամփորդական և այլն, և հնարավոր է, որ այդպես նրանք ցանկացել են ստուգել օգտատերերի նախասիրությունները կամ կայքում առկա բացթողումները։ Սակայն խնդիրն այն է, որ նրանք հնարավոր է ստանան հաճախորդների բանկային և այլ տվյալներ, որոնք պետք է գաղտնի պահվեն։

09.04.2019

Լուրեր