iOS 13. պաշտոնապես ի՞նչ նոր գործառույթներ են սպասվում

WWDC 2019 միջոցառման ընթացքում Apple-ը պաշտոնապես ներկայացրել է, թե ինչ նոր գործառույթներ են սպասվում iOS 13-ում։ Դե ինչ, եկեք տեսնենք։

 

Բարելավումներ

 

Apple-ը խոստանում է, որ Face ID-ն 30 տոկոսով ավելի արագ կաշխատի, իսկ հավելվածները երկու անգամ արագ կբացվեն։

 

Մուգ ռեժիմ

 

iOS 13-ի ամենամեծ ու սպասված թարմացումը թերևս մուգ ռեժիմն է լինելու։

 

Նոր ստեղնաշար

 

Նոր ստեղնաշարով հնարավոր կլինի սահեցնելով գրել՝ “Quick Path” ստեղնաշարի միջոցով։

 

Հիշեցումներ

 

Reminders հավելվածում նոր “Today,” “Scheduled,” “Flagged” և “All” տարբերակներ կլինեն՝ ֆիլտրելու հիշեցումները։ Կավելացվեն արհեստական բանականությամբ աշխատող գործառույթներ, օրինակ, կարող եք տպել և հավելվածն ավտոմատ կառաջարկի, թե երբ եք ուզում հիշեցում ստանալ տվյալ գրության մասին։ Կարող եք նաև նշել ձեր կոնտակտները և հիշեցում ստանալ, երբ բացեք նրանց հետ նամակները։

 

Թարմացումներ APPLE MAIL, NOTES և SAFARI ծրագրերում

 

Այս ծրագրերը կունենան դիզայներական թարմացումներ։

 

APPLE MAPS

 

Այս ծրագիրն ամբողջությամբ բարելավվելու է, ընկերությունը հայտնում է, որ այն հիմքից վերակառուցվել է։

 

Գաղտնիություն

 

Արդեն հնարավոր կլինի գտնվելու վայրի տվյալները տրամադրել «մեկ անգամ», մուտք գործել Face ID և ստեղծել նոր հաշիվ՝ առանց անձնական տվյալները բացահայտելու։ Նաև կարող եք նոր գաղտնի մեյլ բացել յուրաքանչյուր հավելվածի համար՝ հավելվածներին թույլ չտալով մուտք գործել ձեր մեյլ կամ սպամ անել։

 

IMESSAGE պրոֆիլի նկարներ

 

Նամակների հավելվածը կստանա WhatsApp-ի և Facebook Messenger-ի ոճի պրոֆիլի նկարներ, իսկ որպես նկար կարող եք դնել նաև Memoji-ներ։

 

Խմբագրման նոր գործիքներ

 

Photos հավելվածը կստանա դիզայներական թարմացումներ և հոլովակներ ու լուսանկարներ խմբագրելու նոր գործիքներ։

 

FIND MY

 

Find My Friends և Find My iPhone հավելվածները կմիանան իրար՝ դառնալով մեկ հավելված։ Կարող եք հետևել նաև օֆլայն սարքերին՝ Bluetooth-ի միջոցով։

 

Հիշողություն

 

Հնարավոր կլինի նաև SD քարտերից և USB ֆլեշից տեղեկատվություն փոխանցել Files հավելված։

 

iOS 13-ը հասանելի կլինի iPhone 6S և դրանից հետո թողարկված մոդելներում, իսկ հանրային բետա տարբերակը կլինի այս ամսվա վերջին։

10.06.2019

Լուրեր, Apple, iOS