iOS 13-ը կունենա մուգ ռեժիմ

Այս տարի սպասվող iOS 13-ը կունենա մուգ ռեժիմ։ Apple ընկերությունն այդ մասին հայտնել է WWDC 2019 միջոցառման ժամանակ և մուգ ռեժիմով ներկայացրել մի շարք ներքին ծրագրեր։

Հիշեցնենք, որ այս ռեժիմը բավական մեծ տարածում է գտել մի շարք հավելվածներում, ինչպես նաև Android Q տարբերակում։ Այն օգնում է խնայել մարտկոցի աշխատանքը և չվնասել աչքերը։

04.06.2019

Լուրեր