Instagram-յան ձվի առեղծվածը։ Ինչպե՞ս այն հաջողեց

The Independent-ին տված հարցազրույցում @world_record_egg էջը ստեղծողը պատմել է, թե ինչպես Instagram-յան ձուն ողջ համացանցում տարածվեց վարակի նման։

Ընդամենը 10 օրում ձվի նկարը ստացել է ավելի քան 25 միլիոն հավանում, երբ տեղադրվեց հունվարի 4-ին և վերնագրվեց՝ 

«Եկեք միասին սահմանենք համաշխարհային ռեկորդ և ունենանք ամենաշատ հավանում ունեցող Instagram-յան փոստը՝ գերազանցելով Քայլի Ջեների ռեկորդը (18 միլիոն)»։

Եվ այն իսկապես հավանումների քանակով հաղթեց Քայլի Ջեների 2018թ. նկարին, որտեղ նա բռնել է իր նորածնի ձեռքը։

Այնուամենայնիվ, քիչ բան է հայտնի էջի սեփականատիրոջ մասին։ Նա միայն ասել է, որ ապրում է Լոնդոնում և ինքն էլ չէր պատկերացնում, որ ձվի նկարն այդքան մեծ հաջողություն կգրանցի։ Նա դրանով ցանկացել է ցույց տալ, թե որքան փխրուն է աստղային մշակույթը և որքան արագ կարելի է գերազանցել նրանց։ Դա հենց խորհրդանշում է ձուն, իսկ կայքում արդեն կան ճաքած ձվի նկարներ՝ ցույց տալով այդ գործընթացը։

Այժմ ձուն ունի 50 միլիոնից ավելի հավանում և համացանցում ամենատարածված նկարներից է։

 

Հետևեք մեզ նաև Facebook-ում։

12.02.2019

Instagram, Քայլի Ջեներ