Instagram-ի փոստերի լայքերի քանակը գաղտնի կմնա

Instagram-ը սկսել է թաքցնել փոստերի հավանումների քանակը հանրային մակարդակով։ Այնուամենայնիվ, դրանք տեսանելի կլինեն փոստի հեղինակի համար։ 

Գործառույթը գնալով մեծ տարածում է գտնում և արդեն հասանելի է Իռլանդիայում, Ճապոնիայում, Բրազիլիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Այս քայլի նպատակն է զարկ տալ տեղադրվող հրապարակումների բովանդակությանն ու իմաստին, այլ ոչ թե դրանց հավանումների քանակին։

19.07.2019

Լուրեր, Instagram