Instagram-ը պատրաստվում է թաքցնել նկարների լայքերի քանակը

Instagram-ը պատրաստվում է թաքցնել լայքերի քանակը, որպեսզի օգտատերերը չտեսնեն, թե քանի հոգի է լայքել որևէ փոստ։ Այդ մասին հայտնել է կոդերի որսորդ Ջեյն Ոնգը։ Նման գործառույթի նպատակն է հետևորդներին ստիպել կենտրոնանալ նրա վրա, թե ինչ են նրանք տարածում, այլ ոչ թե լայքերի քանակի վրա։ Միայն փոստի հեղինակը կարող է տեսնել փոստի լայքերը։

Instagram-ը դեռ չի թեստավորել այդ գործառույթը, սակայն այն մեծ փոփոխություն կբերի հարթակում և կստիպի խուսափել անիմաստ լայքեր հավաքող նկարների տարածումից։

19.04.2019

Կայքեր