Instagram-ը թույլ կտա ապրանքներ վաճառել անմիջականորեն

saythelees-mock

Facebook-ն իր F8 կոնֆերանսի ընթացքում հանդես է եկել մի շարք կարևոր նորություններով։

Ընկերությունը հայտարարել է, որ այժմ Instagram-ով ինֆլուենսերների համար հնարավոր կլինի ապրանքներ նշել և վաճառել անմիջապես այն մարդկանց, ովքեր դիտել են փոստերն ու ստորիները։ Առայժմ այն հասանելի է միայն Instagram-ի բետա ծրագրի մաս կազմող բիզնեսների ապրանքների համար ԱՄՆ-ում։

Instagram-ը նաև հաստատել է ստորիներում նվիրատվության ստիկերներ ավելացնելու լուրը։

01.05.2019

Կայքեր