Huawei-ը պատասխանել է իր նկատմամբ արգելքներին

 

Ինչպես արդեն տեղեկացանք՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Huawei-ի պրոդուկտների վաճառքն ԱՄՆ-ում, իսկ Google-ը դադարեցրել է իր կարևորագույն ծրագրերի թարմացումների տրամադրումը։

Այդ ամենին ի պատասխան ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Huawei-ը խոշոր նպաստ է ունեցել ողջ աշխարհում Android-ի աճին ու զարգացմանը։ Ընկերությունը գոյություն ունեցող սմարթֆոններին կշարունակի տրամադրել անվտանգության թարմացումներ և ծառայություններ՝ ներառյալ նրանք, որոնք վաճառվել են կամ պահեստում են։

Huawei-ը կշարունակի կառուցել անվտանգ ու կայուն էկոհամակարգ՝ ապահովելու իր ողջ աշխարհի օգտատերերի հարմարավետությունը։

Ինչպես տարատեսակ աղբյուրներից հայտնում են՝ Huawei-ն աշխատում է նաև սեփական օպերացիոն համակարգի ստեղծման վրա։

20.05.2019

Լուրեր, Huawei