Huawei-ը հանդես է գալիս սեփական օպերացիոն համակարգով

Ինչպես արդեն գիտենք՝ Huawei-ի նկատմամբ արգելքները չափազանց շատ են, և նման դեպքում ընկերության պրոդուկտները կդառնան ամբողջովին անպետք։ Սակայն ընկերությունը շուտ չի հանձնվում և գտել է փայլուն ելքուղի։

Չինական տեխնոլոգիական հսկան ծրագրավորում է Android օպերացիոն համակարգի այլընտրանքային տարբերակ և այն հավանաբար պատրաստ կլինի աշնանը կամ ամենաուշը հաջորդ գարնանը։ Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր տնօրենը։

Այս ամենում մի լավ նորություն էլ կա՝ այն համատեղելի կլինի բոլոր Android հավելվածների հետ։

Օպերացիոն համակարգը չի լինի միայն սմարթֆոնների համար։ Համաձայն զեկույցի՝ այն բաց կլինի հեռախոսների, համակարգիչների, պլանշետների, հեռուստացույցերի, մեքենաների և այլ սմարթ սարքավորումների համար։

22.05.2019

Huawei, Լուրեր