Google Play Store-ի այս նոր գործառույթը կօգնի խնայել Android-ի հիշողությունը

Եթե սիրում եք բեռնել ու փորձարկել տարատեսակ հավելվածներ ձեր Android սմարթֆոնում, սակայն հետո մոռանում եք ջնջել դրանք կամ չգիտեք դրանք ջնջելու ձևն, ապա Google Play Store-ի այս նոր գործառույթը կօգնի խնայել Android-ի հիշողությունը։

Android-ի որոշ օգտատերեր արդեն սկսել են օգտվել այդ նոր գործառույթից և ստանալ ծանուցումներ անմիջապես Google Play Store-ից, որոնք օգտատիրոջը տեղեկացնում են, որ իրենք կարող են ազատել հավելյալ տարածք՝ ջնջելով անպետք հավելվածները։

Սեղմելով ծանուցման վրա՝ օգտատերերը տեղափոխվում են Play Store և տեսնում իրենց հավելվածների ցանկը։ Այնտեղ կարող են իմանալ, թե որ հավելվածը որքան ծավալ է զբաղեցնում, երբ են դրանք վերջին անգամ օգտագործվել և ջնջել դրանք։

Այսպես ամեն ինչ ավելի հեշտ է կառավարվում մեկ վայրից և հիանալի է ծրագրից այնքան էլ գլուխ չհանող մարդկանց համար։

13.05.2019

Լուրեր, Smartphones