Google Maps-ի «նվերն» ապրիլի 1-ի առիթով


 

Google-ը ժամանակավորապես Google Maps հավելվածին է ավելացրել շատերին մանկությունից հայտնի Snakes խաղը։ Այն հասանելի է iOS և Android օգտատերերին հենց այսօրվանից՝ ապրիլի մեկի առիթով։ Խաղը հնարավոր կլինի խաղալ մինչև շաբաթվա վերջ։ Այն գտնվում է Maps հավելվածի մենյուում։ Խաղալու համար պետք է ընտրեք քաղաքը և ձեր ավտոբուսը կամ գնացքը տեղաշարժեք քարտեզով՝ ուղևորներ հավաքելու համար։

01.04.2019

Նորություններ, Լուրեր