Google Maps-ը կտեղեկացնի ավտոբուսի բեռնված լինելու մասին

Google-ը շուտով Maps ծրագրի օգնությամբ կտեղեկացնի՝ արդյո՞ք մոտեցող ավտոբուսը մարդաշատ է, թե ոչ։ Այն հիմք կընդունի օգտատերերի գնահատականը։ Գործառույթը կոչվում է “crowdedness prediction”՝ «մարդաշատության կանխատեսում»։ Հավելվածը կարող է պատահաբար հարցնել, թե որքան բեռնված է ավտոբուսը և ըստ դրա այդ մասին տեղեկացնել այլ օգտատերերի։

 

Թարմացված Google Maps-ը նաև հայտնում է ավտոբուսի ուշացման և ժամանման մոտավոր ժամանակի մասին։

28.06.2019

Լուրեր