Google-ում արդյունավետ որոնումներ կատարելու գաղտնիքներ, որոնք քչերը գիտեն

Թվում է, թե Google-ում որոնում կատարելը շատ հեշտ է։ Այո, բարդ բան իրականում չկա, սակայն կան որոշ գաղտնիքներ, որոնք կօգնեն հասնել ավելի լավ արդյունքների։ Դե ինչ, եկեք պարզենք, թե որոնք են դրանք։

 

Օգտագործեք չակերտներ

 

Եթե ցանկանում եք որոնել որևէ կոնկրետ արտահայտության մեջ պարունակվող բառ կամ պահպանել բառերի հերթականությունն, ապա օգտագործեք անգլերեն չակերտներ “”։

 

Օգտագործեք աստղանիշ

 

Եթե ցանկանում եք պարզել որևէ արտահայտության բաց թողնված բառն, ապա դրա փոխարեն դրեք աստղանիշ, օրինակ՝ imagine all the * living for today։ Աստղանիշի փոխարեն պետք է բառ լինի, իսկ թե որն է այդ բառը, կասի Google-ը։

 

Օգտագործեք մինուս նշանը

 

Եթե ցանկանում եք որոնման արդյունքներից բացառել որևէ բան, որը ձեզ պետք չէ, ապա դրեք մինուս նշանը։ Օրինակ՝ jaguar -car և կունենաք միայն յագուար կենդանի։ Ուշադիր եղեք, որ մինուս նշանը գծիկ չլինի։

 

Փնտրեք բանալի բառ

 

Եթե ուզում եք տեսնել օրինակ, թե երբ է TIME.com կայքը նշել Google բառն, ապա որոնեք Google site:TIME.com։

 

Որոնեք 100 և ավելի տարվա հնության նորություններ

 

Արխիվը գտնվում է այստեղ։

 

 

Համեմատեք “vs”-ով

Եթե ցանկանում եք համեմատություն անել, ապա գրեք, օրինակ, rice vs. quinoa։ Սակայն հիմնականում այն արդյունավետ է անգլերեն իմանալու դեպքում։

 

Խաղացեք գիր ու ղուշ

 

Եթե ձեռքի տակ չունեք կոպեկ, ապա Google-ը կօգնի ձեզ։ որոնման դաշտում գրեք flip a coin կամ heads or tails։

 

Փնտրեք նմանատիպ կայքեր

 

Եթե ցանկանում եք գտնել, օրինակ, Amazon-ի նման կայք ապա պետք է որոնեք այսպես՝ related:amazon.com

 

Կատարեք հաշվարկներ

 

Եթե ցանկանում եք կատարել մաթեմատիկական հաշվարկներ, ապա որոնման դաշտում մուտքագրեք խնդիրը՝ 8 * 5 + 5։

 

Ֆիլտրեք

 

Որոնումից հետո դուք ունեք արդյունքը ֆիլտրելու հնարավորություն։ More բաժնում ևս կան տարբերակներ, իսկ «նախընտրանքներում» հասանելի Advanced Search-ից կարող եք ավելի շատ նշումներ անել։ Tools գործիքն էլ իր հերթին թույլ կտա ֆիլտրել լեզուն ու ամսաթիվը։

 

 

Ֆիլտրեք անպատշաճ արդյունքները

 

Եթե չեք ցանկանում, որ դուք կամ ձեր երեխաները տեսնեն անպատշաճ նյութեր, ապա միացրեք Safe Search-ը, որը գտնվում է «Նախընտրանքների» մեջ։

 

Կարդացեք նաև «Google-ը հեշտացրել է ամսաթվով որոնումներ կատարելը»։

11.04.2019

Կայքեր